Tuesday, October 15, 2013

Ծրագրերի ավտոմատ տեղադրում


Երբ ծանոթներիցս մեկն ու մեկը խնդրում է իր համակարգիչը ֆորմատ անել ու զարմանազան ծրագրեր տեղադրել, որոնք ինքը չի օգտագործելու, ուղղակի «էնքան ա որ լինի» սկզբունքով են պետք, ապա ինձնից ահագին ժամանակ ա պահանջվում դրա համար ու ահագին ներվեր` էտ ընթացքում իրանց տված անիմաստ հարցրերին պատասխանելու համար: Այդ իսկ պատճառով, օգտագործելով MInstAll-ը, ես ստեղծել եմ «իմ» ծրագրերի փաթեթը, որն առօրյայում իմ գործը թեթևացնում է, ներվերս էլ չեն լարվում: Ծրագրերի ցուցակը հատ-հատ ձեռքով գրելու փոխարեն ավելի լավ է միանգամից սկրինշոտները տեղադրեմ՝

























Աշխատել եմ հնարավորինս շատ օգտագործել պաշտոնական տեղակայիչները: Ամբողջությամբ պաշտոնական տեղակայիչներն օգտագործելը անհնար է, քանի որ դրանցից շատերը հարմարեցված չեն crack-եր կամ patch-եր առանց օգտագործողի միջամտության կիրառելու համար  
Նման փաթեթներ, բայց հավաքված WPI-ով, ինտերնետում թափված են՝ ձեր ուզած պարունակությամբ, չափերով, ձևերով, գույներով: Բայց էս մեկը հարմարեցված է հենց Հայաստանյան ճանապարհներին (ոնց որ ասվում է Peugeot-ի գովազդում ): Ոչ մի այլ փաթեթ չեք գտնի, որում պարունակվող ծրագրերը հնարավոր կլինի տեղադրել և՛ ռուսերեն, և՛ անգլերեն լեզուներով: Ուրիշ ոչ մի փաթեթում չեք գտնի KDWIN, հայերեն Layout Windows-ի համար, կամ հայերեն ֆոնտեր պարունակող փաթեթ: Բերված սկրինշոթերում, եթե որևէ ծրագրի լեզուն հնարավոր չէ ընտրել մինչև տեղադրելը, ուրեմն հաստատ հնարավոր է ծրագիրն աշխատացնելուց հետո լեզուն մենյուից փոխել (կամ էլ դրանք ինտերֆեյս չունեցող ծրագրեր կամ ուղղակի հավելումներ են): 

Ցանկացած ծրագրի վրա կարող եք աջ քլիկ անել, հետո «Перейти на сайт» ու իմանալ, թե որտեղից եմ տվյալ փաթեթը բեռնել:

Կան որոշ նրբություններ, որոնք պետք է նկատի ունենաք, եթե որոշել եք օգտագործել այս հրաշք փաթեթը 
1. Քանի որ ֆոնտերը ավտոմատ տեղադրելու համար Microsoft-ը շատ անհարմար ու թերի աշխատող ծրագիր է ստեղծել (fontinst.exe), ես օգտվել եմ ալտերնատիվ տարբերակից: Հերիք չի FontReg-ը տեղը տեղին գրանցում է իմ տված ֆոնտերը, մի հատ էլ C:\Windows\Fonts պապկայի մեջ եղած, բայց չգրանցված ֆոնտերն էլ է ձեռի հետ գրանցում: Ուղղակի մի թերություն կա՝ աշխատացնելուց հետո պետք է վերագործարկել համակարգիչը: Հակառակ դեպքում որոշ ծրագրեր գործարկելուց կարող եք մահվան կապույտ էկրանին ականատես լինել (BSOD): Այդ իսկ պատճառով լռելյայն «Վերագործարկել» (Перезагрузить) կոճակը նշված է:
2. Փաթեթում ներառված Net Framework-ի տեղադրման սկրիպտն իմ սեփական նախագիծն է: Հիմնականում նման դեպքերում ռուսական ֆորումներից գտած ձեր WPI-ները տեղադրում են ռուսների կողմից հավաքված Net Framework-ներ, որոնց հետ, իմ անձնական փորձից գիտեմ, շատ հաճախ խնդիրներ են առաջանում: Իսկ իմ փաթեթում օգտագործվուն են պաշտոնական՝ microsoft.com կայքից բեռնված փաթեթները: Ի՞նչ է անում իմ կողմից գրված սկրիպտը.
ա) Ստուգում է, թե ի՞նչ օպերացիոն համակարգ է ձեր մոտ տեղադրված:
բ) Եթե տեղադրված է Windows Vista/7, ապա ստուգվում է արդյոք տեղադրված է Framework 4 կամ 4.5: Եթե երկուսից որևէ մեկը տեղադրված չի, ապա կտեղադրվի Framework 4. Framework 4.5 չեմ ընտրել տեղադրելու համար, քանի որ 4-ը աշխատում է հա՛մ XP-ի, հա՛մ Vista/7-ի վրա:
գ) Եթե տեղադրված է Windows XP/XP 64-bit, Server 2003/2003 R2, ապա կստուգվի Framework 3.5-ի ու 4-ի առկայությունը (4.5-ը համատեղելի չի սրանց հետ): Եթե դրանք բացակայում են՝ կտեղադրվեն: Պետք է հաշվի առնել, որ, եթե Windows XP օպերացիոն համակարգում արդեն տեղադրված է Framework 2.0 կամ 3.0, իսկ իմ փաթեթը իր մեջ ներառում է նաև դրանք (բայց ստուգվում է միայն 3.5-ի առկայությունը), ապա տեղադրման ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ: Այդ պատճառով խնդրում եմ ուղղակի կամ առանձին framework 3.5 տեղադրել ձեր համակարգի վրա (իմ փաթեթի մեջ եղածն աշխատացնելուց առաջ), կամ ջնջել 2.0-3.0-ն (2013 թ. է արդեն ավարտին մոտենում):
դ) Եթե տեղադրված է Windows 8/8.1, իսկ համակարգում բացակայում է Framework 2-3.5-ը (որը սրիկայաբար, լռելյայն չի տեղադրվում պաշտոնական փաթեթից օպեր. համակարգը տեղադրելուց), ապա այն կտեղադրվի: 
3. Corel-ի փաթեթը տեղադրելուց ստիպողաբար ընտրվում է Net Framework-ի տեղադրումը: Եթե Framework 3-ն ու 4-ը բացակայեն համակարգից, Corel-ի տեղադրման ժամանակ, ապա կանաչ փիղ կտեսնեք, բայց Corel-ը տեղադրված չեք տեսնի: Նաև ենթադրվում է, որ հինավուրց Windows XP-անմանների ու Vista-ի վրա պետք է արդեն տեղադրված լինի Windows Installer 4.5-ը, հակառակ դեպքում նույն կանաչ փիղը...
4. Adobe Photoshop CC-ի Shortcut-երը չկան Start-ում: Ջնջելու համար %programfiles%\Photoshop պապկեն ջնջեք հերիք է: 
5. Որպեսզի հայերեն layout-ը հնարավոր լինի տեղադրել Windows XP համակարգի վրա, պետք է այ էս ծիտիկը դրված լինի՝

6. Office 2010-ը տեղադրելուց հետո, չմոռանաք C:\Windows\KMService.exe-ն գցել հակավիրուսի բացառությունների մեջ: Հակառակ դեպքում հնարավոր է, որ այն սխալմամբ վիրուս ճանաչվի ու ջնջվի հակավիրուսի կողմից: Այդ դեպքում 6 ամիս հետո ձեր օֆիսը չի աշխատի...
7. Փաթեթը տեղադրելու ամբողջ ընթացքում պետք է անջատել հակավիրուսը՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար:
8. Նկատի ունեցեք, որ iso ֆայլի պարունակությունը արտաքին կրիչի կամ համակարգչի կոշտ սկավառակի վրա տեղափոխելուց հետո, պետք է ծրագրի ճանապարհը (путь, dir) չպարունակի սիմվոլներ, ռուսական կամ հայկական տառեր, միայն լատինական տառեր պետք է լինեն: Հակառակ դեպքում որոշ ծրագրեր չեն տեղադրվի:

Մնացած կոմպոնոնենտները ուշադրության կարիք չեն զգում (իհարկե պետք չի մոռանալ որ արդեն տեղադրված ծրագրի վրայից նորից տեղադրել չի կարելի  )

Կարող եք բեռնել այստեղից:
Բեռնելուց հետո անպայման hash-ը ստուգեք, որ խնդիրներ չլինեն՝
CRC32: 9EC4D4B6
MD5: 7A0C28DFBEAB01012CA208A7BF0DBA4A
SHA-1: 91EAE3E86F0C762D03719002E2F296D4D9899005

Հեղինակ ` Վահե-91 :
Աղբյուրը` akumb.am

1 comment:

  1. How to make money with an online casino in 2021
    In หารายได้เสริม the UK, 인카지노 it's possible to make money with an 바카라 사이트 online casino and bookmaker for betting on sports. This can be done from the UK and Ireland, but only in the

    ReplyDelete