Saturday, September 14, 2013

Ի՞նչպես պաշտպանվել virus-ներից


Ես առաջարկում եմ մի քանի խորհուրդ, որոնց հետևելով կնվազեցնեք Ձեր համակարգիչը վարակելու հնարավորությունը:

1. Եթե Ձեր համարակգիչը աշխատում է Windows XP օպերացիոն համակարգով:

Փորձեք Windows 8! Microsoft-ի այս փոքր ծրագիրը կօգնի ձեզ պարզել, արդյոք համատեղելի է Ձեր համակարգիչը Windows 8-ի հետ:

Եթե ինչ-ինչ պատճառներով, ցանկություն չուենք փոխելու Ձեր ՕՀ-ը, տեղադրեք բոլոր update-ները օգտվելով Microsoft-ի update-ների կենտրոնից:
Կարևորագույն update-ներից են Service Pack 3-ը և Internet Explorer 8-ը:

Համոզվեք, որ կոշտ սկավառի այն մասը, որտեղ գտնվում է օպերացիոն համակարգը աշխատում է NTFS ֆայլաին համակարգով: (My Computer > աջ կլիկ C-ի վրա > Properties > File System: NTFS)


Համակարգչի հետ ամենօրյա աշխատանքի ժամանակ օգտագործեք սահմանափակումներով user: Գրեթե ցանկացած virus-ի հարկավոր Administrator-ի հնարավորություններ, եթե դրանք չկան, վիրուը ուղղակի չի աշխատի:

Անջատեք «անպետք» service-ները: Ահա դրանք `
Remote Registry Service
Messenger
Terminal Service
NetMeeting Remote Desktop Sharing
Telnet
Server
Անջատեք autorun-ը: Անջատելու համար բեռնեք այս ֆայլը, ապաարխիվացրեք, և երկու անգամ սեղմեք հայտնված .reg ֆայլի վրա, հայտնված պատուհանում սեղմեք Yes:

Ուշադրություն վերևում նշված խորհուրդները, վերաբերվում են միայն Windows XP օգտագործողներին:

2. Եթե դուք օգտագործում եք Windows Vista, Windows 7 կամ Windows 8:

Այս համակարգերում օգտագործվում է User Account Control հավելումը: Ոչ մի դեպքում, խորհուրդ չի տրվում այն անջատել: Հակառակ դեպքում, ցանկացած վնասակար ֆայլ` առանց տեղեկացման, կսկի աշխատել:

Չենք մոռանում պարբերաբար թարմացնել ՕՀ-ը: Ամենալավ տարբերակը միացնել automatic update-ն է:
Կարևորագույն update-ներից են` Windows 7 SP1, Windows Vista SP 2, Internet Explorer 9:

3. Ընդհանուր խորհուրդներ

Բացի ՕՀ-ի թարմացումներից, պետք է թարմացնել նաև հիմնականում շատ օգտագործվող ծրագրերը, օրինակ `
Adobe Reader
Adobe Flash Player
Java
QuickTime Player
Opera
Google Chrome
Mozilla FireFox
ICQ
QIP

Համացանցում եղեք ուշադիր: Ինչ որ բան բեռնելուց, օգտատործեք Save as հրամանը: Եթե խոսք են տվել նկար, բայց բեռնվող ֆայլը ехе, pif, com, cmd, bat կամ scr է, ամենայն հավանականությամբ այն վիրուս է:

Ցանկացած կասկածելի ֆայլ մինչև Ձեր համակարգչի վրա աշխատացնելը, վերբեռնեք www.virustotal.com, ստուգե՛ք այնտեղ, համոզվելով որ ֆայլը վնասակար չէ, նոր աշխատացրեք:

Ծրագրերը բեռնեք իրենց օֆիցալ կայքերից:
Ի՞նչու, որովհետև բավականին տարածված մեթոդ է, վնասկար կոդը «մցնել» հայտնի ծրագրերի մեջ:

Ընտրեք լավ անտիվիրուս: Վերջին անտիվիրուսների թեստը, կարող եք տեսնել այստեղ: 

Այնուամենայնիև, եթե կասկածում եք, որ Ձեր համակարգիչը վարակվել է վիրուսով, մենք կօգնենեք այն վերացնել: Գրե՛ք ձեր խնդրի մասին այստեղ `
https://www.facebook.com/groups/pc103/ (Համակարգչային շտապ օգնություն)

No comments:

Post a Comment